211652_close_icon
views-count4944 դիտում article-date 15:38 10-05-2016

Ի՞նչ է խնդրել դատարանից անչափահաս աղջնակը իրեն կուսությունից զրկած եւ հղիացրած երիտասարդի համար

Ինչպես տեղեկացրել էինք, Խալտ Շավերշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով 18 տարին լրացած անձ և գտնվելով փաստացի ամուսնական կապի մեջ ակնհայտ 16 տարին չլրացած Ք. Ա-ի հետ՝ Արմավիրի մարզի գյուղերից մեկի իր տանը վերջինիս համաձայնությամբ պարբերաբար նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն, ինչի հետևանքով Ք.-ն 2016թ. հունվար ամսին հղիացել է: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, վճռել է Խալտ Շավերշյանին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքում և նրան դատապարտել ազատազրկման՝ 4 (չորս) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ Խալտ Շավերշյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Դատարանն որպես ամբաստանյալ Խալտ Շավերշյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտարկել այն, որ վերջինս զղջում է կատարած հանցագործության համար, տվել է խոստովանական ցուցմունքներ, տուժող Ք-ի հետ գտնվում է փաստական ամուսնական հարաբերությունների մեջ, վերջինս չի բողոքում, քաղաքացիական հայցի պահանջ չի ներկայացրել և խնդրել է Խալտ Շավերշյանի նկատմամբ ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ նշանակել: Որպես անձը բնութագրող հանգամանքներ են դիտվում այն, որ ամբաստանյալ Խալտ Շավերշյանը նախկինում դատված կամ արատավորված չի եղել, փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվում գործով անչափահաս տուժող Ք-ի հետ և վարում են համատեղ տնտեսություն, մենատնտես է, զբաղվում է հողագործությամբ, համայնքի ղեկավարի կողմից բնութագրվում է դրականորեն:

Նմանատիպ նյութեր