13033 դիտում
15:06 22-01-2016
Անչափահաս աղջնակը դատարանից խնդրել է չպատժել իրեն հղիացրած երիտասարդին. խնդրանքին են միացել նաեւ նրա ծնողները
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 20-ամյա Զհար Միրխանի Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնացել է ակնհայտ 16 տարին չլրացած անչափահաս Գ. Սուրենի Ֆերոյանի հետ, նրա հետ պարբերաբար ունեցել է սեռական հարաբերություն, որի արդյունքում վերջինս հղիացել է և գտնվելով 19-20 շաբաթական հղիության շրջանում՝ դիմել է <<Արմավիր ԲԿ>>՝ կանանց կոնսուլտացիայի բաժանմունք:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից SHAMSHYAN.com-ը տեղեկացավ, որ դատաքննության ընթացքում գործով տուժող, միաժամանակ ամբաստանյալ Զհար Միրխաի Միրզոյանի կինը դատարանին հայտնեց, որ ինքն իր ամուսնու դեմ չի բողոքում, իրենք միասին վարում են համատեղ ամուսնական կյանք և խնդրում է վերջինիս նկատմամբ նշանակել ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, քանի որ շուտով երեխա են ունենալու:
Զհար Միրզոյանի ծնողները անչափահասի ծնողներից են խնդրել հարսնացուի ձեռքը եւ ստացել համաձայնությունը: Ավելին, տեղի է ունցել հարսանյաց արարողություն: Բացի այդ, իրենց ազգային սովորության համաձայն՝ չի արգելվում անչափահաս տարիքում ամուսնությունները, ինչի պատճառով անչափահասի ծնողները տվել են իրենց համաձայնությունը դստեր ամուսնության հարցում:
Դատարանը, քննելով գործը, վճռել է Զհար Միրխանի Միրզոյանին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքում և նրան դատապարտել ազատազրկման՝ 4 (չորս) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ Զհար Միրխանի Միրզոյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով:
Նմանատիպ նյութեր
4944 դիտում
15:38 10-05-2016
Ի՞նչ է խնդրել դատարանից անչափահաս աղջնակը իրեն կուսությունից զրկած եւ հղիացրած երիտասարդի համար
1781 դիտում
22:29 08-07-2015
Խորվաթիայի վարչապետը Միշել Պլատինիին խնդրել է չպատժել իր երկրին. տեսանյութ
4217 դիտում
15:55 18-04-2016
Անչափահաս աղջնակը իր կամքով տրվել է Կարենին եւ վերջինս սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
934 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»