211652_close_icon
views-count19886 դիտում article-date 22:43 10-05-2016

Հորովելցիները իրենց յուրատեսակ և անկրկնելի համերգային ծրագրով զարմացրեցին մայրաքաղաքի հանդիսատեսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` մայիսի 10-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ մշակույթի նախարարության, Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ, տեղի ունեցավ Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի համերգ-ներկայացումը: Անսամբլի տնօրենը և գեղարվեստական ղեկավարը՝ Արմեն Ներսիսյանն է, երաժշտական մասի ղեկավարը` Էլմիրա Կռոյանը, գլխավոր բալետմայստերը` Արայիկ Գևորգյանը: Համերգի պաշտոնական գործընկերն է ՀՀ մշակույթի նախարարությունը: Երևանյան համերգը` մարզերում և Արցախում տեղի ունեցած համերգների տրամաբանական շարունակությունն էր: Այս հյուրախաղերի նպատակն է մայրաքաղաքի հանդիսատեսին ներկայացնել մարզերում ստեղծագործող խմբերի այն կոլորիտն ու ոճը, որը պահպանվել է ազգային մտածելակերպի շնորհիվ: Հորովելցիները մայրաքաղաքի հանդիսատեսին ցուցադրեցին յուրատեսակ համերգային ծրագիր, որը ներառում էր ժողովրդական երգն ու պարը, ազգային ոգին ու ավանդույթները: «Հորովել» երգի-պարի անսամբլը ստեղծվել է 1958թ-ին Կիրովականի Ղուկաս Ղուկասյանի անվան թիվ 1 մշակույթի տան վոկալ-պարային ստուդիայի հիմքի վրա: Ստեղծագործական դժվարին, բայց գեղեցիկ ճանապարհ է անցել անսամբլը: Ստեղծման օրվանից կոլեկտիվը համերգային շրջագայություններով հանդես է եկել ոչ միայն հանրապետության բազմաթիվ շրջաններում ու քաղաքներում, այլև Սիբիրում, Հյուսիսային Կովկասի, Միջին Ասիայի քաղաքներում, նախկին ՍՍՀՄ և արտասահմանյան բազմաթիվ քաղաքներում, մասնակցել բազում միջազգային և հանրապետական փառատոների ամենուր` արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը և խրախուսանքին. 1967թ –ին Լեհաստանում` ոսկե մեդալ, 1968թ.-ին Բեռլինում` առաջին կարգի մրցանակ, 1968թ. – ին Քիշինևում` հանրապետական փառատոնի դիպլոմ, 1969թ.-ին Կրեմլի սյունազարդ դահլիճում անցկացվող` Հովհ.Թումանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված կառավարական համերգի ժամանակ կոլեկտիվը պարգևատրվել է առաջին կարգի դիպլոմով: 1972թ. հունիսի 1-ին անվանակոչվել է «Հորովել» ժողովրդական երգի պարի անսամբլ: Հետագա տարիներին անսամբլն իր մասնակցությունն է բերել` 1975, 1980, 1981, 2006թ-ին Ֆրանսիայում, 1998թ-ին Իտալիայում, 2002թ- ին Իրաքում, 2003թ-ին Հունաստանում, 2011թ-ին Բաթումում կայացած միջազգային փառատոններին: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 286+
286+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր