211652_close_icon
views-count2542 դիտում article-date 11:33 11-05-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում մայիսի 11-ին

330 - Կոստանդիանոս Ա Մեծ կայսրը Հռոմեական կայսրության մայրաքաղաքը Հռոմից տեղափոխեց Բյուզանդիոն, որը նրա պատվին վերանվանվեց Կոստանդնուպոլիս: 868 թ. – Չինացի հոգևորական Վան Ցզեն պատրաստեց պատմությանը հայտնի առաջին կնքված տպագիր նյութը: 1858 թ. – Մինեսոտան դարձավ ԱՄՆ-ի 32-րդ նահանգը: 1864 թ. – ծնվել է իռլանդացի կին գրող Էթել Լիլիան Վոյնիչը («Բոռը» մահ. 1960 թ.): 1895 – Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի՝ Կոստանդնուպոլսի դեսպանները մշակեցին և թուրքական կառավարությանը ներկայացրին հայկական նահանգներում բարենորոգումներ անցկացնելու ծրագիր, ինչը սակայն Օսմանյան կայսրությունը չիրագործեց: 1904 թ. – ծնվել է Սալվադոր Դալին, իսպանացի հանրայատ նկարիչ, քանդակագործ և գրող, սյուրռեալիզմի հիմնադիրներից (մահ. 1989 թ.): 1981 թ. – մահացել է Բոբ Մառլին, ճամայկացի հանրաճանաչ երգիչ, երաժիշտ, ռեգգի ոճի նշանավոր կատարող (ծն. 1945 թ.): 1984 թ. – ծնվել է Անդրես Ինիեստան, իսպանացի նշանավոր ֆուտբոլիստ, 2008 թ. ֆուտբոլի եվրոպայի առաջնության և ֆուտբոլի աշխարհի 2010 թ. առաջնության չեմպիոն:

Նմանատիպ նյութեր