211652_close_icon
views-count4105 դիտում article-date 15:33 11-05-2016

Բաքվում ԻՊ-ի անդամ հայտարարած տղամարդը պատանդ է վերցրել 8-ամյա երեխայի

Բաքվում «Իսլամական պետության» անդամ ներկայացած տղամարդը պատանդ է վերցրել 8-ամյա մի երեխայի, հաղորդում է apa.ru-ն: Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ մայիսի 10-ին Սաբուչինի շրջանի բնակիչը ոստիկանություն է դիմել՝ ասելով, որ իր 8-ամյա տղան՝ Հուսեինը մայիսի 9-ին տնիվ դուրս է եկել և չի վերադարձել: Որոշ ժամանակ անց երեխայի հորը զանգահարել է երեխային առևանգած տղամարդն ու ասել, որ նրա որդին իր մոտ է գտնվում և երեխային ազատ արձակելու դիմաց նա պետք է 30 հազար մանաթ վճարի և եթե վերջինը դիմի ոստիկանություն, ապա ինքը կսպանի երեխային ու կվաճառի նրա օրգանները: Ոստիկանության ձեռնարկած գործողության արդյունքում ձերբակալվել է Աբշերոնի շրջանի բնակիչ Էլնուր Մամեդովը: Տղային գտել են երկհարկանի լքված տանը՝ կապկպված վիճակում:

Նմանատիպ նյութեր