211652_close_icon
views-count6174 դիտում article-date 23:30 18-05-2016

Մոսկվայում զինված տղամարդը բանկում պատանդ է վերցրել 6 քաղաքացու

Մոսկվայի արևելքում` Պերվոմայսկայա փողոցում, անհայտ անձը Մոսկովյան վարկային բանկի մասնաճյուղ է ներխուժել՝ պատանդ վերցնելով 6 մարդու: Այս մասին հայտնում է RBC-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ պատանդներից 2-ը բանկի աշխատակիցներ են, 4-ը՝ հաճախորդներ:  Դեպքի վայր են մեկնել մեծ թվով ոստիկաններ: Զինված տղամարդը փակվել է բանկի ներսում և գումար պահանջել: Այս պահին ոստիկաններին հաջողվել է ազատ արձակել պատանդներից 5-ին, սակայն, ըստ ոստիկանության ներկայացուցչի` դեռևս 3 քաղաքացի հնարավոր է` գտնվում են ներսում:

Նմանատիպ նյութեր