211652_close_icon
views-count23853 դիտում article-date 15:48 11-05-2016

Երևանում «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ» ՓԲԸ-ի աուդիտորն ու ոստիկանները կանխել են 36-ամյա տղամարդու ինքնասպանությունը

Երեկ՝ մայիսի 10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի աշխատակիցները մի քաղաքացու հետ կարողացել են կանխել տղամարդու ինքնասպանության փորձը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք ժամը 17:00-ի սահմաններում նկատել են, որ մի քաղաքացի Դավիթաշեն կամրջի վրա անցել է ճաղավանդականերից այն կողմ՝ վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպան լինել: Բարեբախտաբար, ոստիկաններն ու այդ քաղաքացին կարողանում են համոզել տղամարդուն , որպեսզի չդիմի ծայրահեղ այդ քայլին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Երևանի Արաբկիր վարչական շրջաի բնակիչ, 36-ամյա Դավիթ Կ.-ն է, ով պատճառաբանել է, որ ծայրահեղ այդ քայլին է դիմում, քանի որ ունի ֆինանսական խնդիրներ: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում հետաքննություն է սկսվել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանների հետ քաղաքացուն փրկած այդ քաղաքացին Երևանում գործող «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ» ՓԲԸ-ի աուդիտորն է:

Նմանատիպ նյութեր