211652_close_icon
views-count3148 դիտում article-date 13:22 12-05-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում մայիսի 12-ին

1551 թ. – Պերուի մայրաքաղաք Լիմայում հիմնվեց Ամերիկայի ամենահին Սան-Մարկոս համալսարանը։ 1832 թ. – Միլանում տեղի ունեցավ Գաետանո Դոնիցետիի Սիրո ըմպելիք օպերայի պրեմիերան։ 1842 թ. – ծնվել է Ժյուլ Մասնեն, ֆրանսիացի նշանավոր երգահան (մահ. 1912 թ.)։ 1907 թ. – ծնվել է Քեթրին Հեփբորնը, ամերիկացի նշանավոր դերասանուհի, դերասան-դերասանուհիներից ամենաշատն է ստացել Օսկար` 4 անգամ, Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում պատվավոր 1-ին տեղում է (մահ. 2003 թ.)։ 1921 թ. – ծնվել է Էդուարդ Միրզոյանը, հայ կոմպոզիտոր, երաժշտական և հասրակական գործիչ (մահ. 2012 թ.)։ 1926 թ. – Լեհաստանում տեղի ունեցավ մայիսյան հեղափոխոթյունը։ 1941 թ. – գերմանացի գիտնական Կոնրադ Ցուզեն հանրությանը ներկայացրեց իր պատրաստած աշխարհում առաջին Z3 համակարգիչը։ 2008 թ. – Չինաստանի Սիչուան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մահացավ մոտ 70 000 մարդ։

Նմանատիպ նյութեր