211652_close_icon
views-count38840 դիտում article-date 13:20 14-05-2016

Գիշերը թշնամու գնդակից ծանր վիրավորում ստացած Հովհաննեսը Վանաձորից է

Թշնամու գնդակից ծանր վիրավորում ստացած Հովհաննես Պողոսյանը, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով, Վանաձորից է: Նրա վիճակը շարունակում է ծանր մնալ: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Ինչպես նրա հարազատներն ու վանաձորցիներն են աղոթում Հովհաննեսի ապաքինման համար, այնպես էլ ամբողջ հայությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 13-ի կեսօրից հետո ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ստեղծված լարվածությունը պահպանվել է նաև մայիսի լույս 14-ի գիշերը: Հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով 60 (53 արկ), 82 (142 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 (30 արկ) ու ՌՊԳ-7 (2 արկ) տիպի նռնականետեր և ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (30 կրակոց): Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային ծանր վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հովհաննես Էդուարդի Պողոսյանը: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:

Նմանատիպ նյութեր