211652_close_icon
views-count31915 դիտում article-date 14:40 14-05-2016

Արտակարգ իրավիճակ Կենտրոնի դատարանում. դատարանը քննելու է պատգամավորի տղային կալանավորելու հարցը. ԼՐԱՑՎԱԾ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` ասյօր մայիսի 14-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը դիմում է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դարատան, որպեսի դատավորը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի տղայի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատգամավորի որդին կասկածվում է Երևանում օրեր առաջ խուլիգանություն կատարելու մեջ: Գ.Շամշյանի տեղեկություններով` դռնփակ դատական նիստը անցկացնում է դատավոր Արմեն Բեկթաշյանը, ով հետո խորհդակցական սենյակից վերադառնալով` կհայտնի` արդյոք բավարարելու է քննչական մարմնի միջնորդությունը: *** 16:00. Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և պատգամավոր Գ. Արսենյանի որդին կալանավորվել է, ով դատարանից տեղափոխվեց Նուբարաշենի բանտ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր