211652_close_icon
views-count4096 դիտում article-date 23:00 14-05-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում մայիսի 14-ին

1643 թ. — Լյուդովիկոս XIV-ը դարձավ Ֆրանսիայի և Նավարայի թագավոր։ 1900 թ. — Փարիզում տեղի ունեցավ 2-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը։ 1907 թ. — ծնվել է Միքայել Թավրիզյանը, հայ նշանավոր դիրիժոր (մահ. 1957 թ.)։ 1948 թ. — Դավիդ Բեն-Գուրիոնը հայտարարեց Իսրայելի անկախությունը։ 1939 թ. — 5 տարեկան պերուացի Լինա Մեդինան երեխա ունեցավ, դառնալով ամենաերիտասարդ մայրը բժշկության պատմության մեջ։ 1952 թ. — ծնվել է Ռոբերտ Զեմեկիսը, ամերիկացի նշանավոր օսկարակիր ռեժիսոր։ 1962 թ. — Աթենքում տեղի ունեցավ Խուան Կառլոս I-ի և Սոֆիա Հունացու ամուսնության արարողությունը: 1998 թ. - մահացել է Ֆրենկ Սինատրան, ամերիկացի հանրահայտ երգիչ և դերասան (ծնվել է 1915 թ.)։ 2009 թ. — հայտնի բրիտանական Ջեթրո Թալ ռոք խումբը համերգ տվեց Երևանում։

Նմանատիպ նյութեր