211652_close_icon

Իրաքյան Քրդստանի 2 խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունները համաձայնագիր են կնքել

views-count2500 դիտում article-date 11:58 15-05-2016
Իրաքյան Քրդստանի 2 հիմնական ընդդիմադիր՝ Հայրենասիրական միությունը և «Գորա» կուսակցությունը խոշոր համաձայնագիր են ստորագրել: Այդ մասին Ria Novosti-ին հայտնել են Հայրենասիրական միության մամուլի գրասենյակից: Համաձայնագիրը ներառում է 33 կետ: Մասնավորապես, կողմերը նպատակահարմար են գտել վերականգնել Իրաքի խորհրդարանի աշխատանքը, որը ներկա պահին դադարեցված է: Հաջորդ ընտրություններում 2 կուսակցությունները համաձայնեցնելու են թեկնածուների ցուցակը: Բացի այդ, նրանք հանդես են խորհրդարանի կողմից երկրի նախագահ ընտրելու, ինչպես նաև վարչապետի լիազորությունների ընդլայնման մասին օրինագծի ընդունման օգտին:

Նմանատիպ նյութեր