«Պարկ դե Պրենս» մարզադաշտի տրիբունաներից մեկը կկոչվի Իբրահիմովիչի անունով
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին հայտնել է, որ թիմի «Պարկ դե Պրենս» մարզադաշտի տրիբունաներից մեկը կկոչվի հարձակվող Զլաթան Իբրահիմովիչի անունով, որը այս մրցաշրջանից հետո կհեռանա թիմից:
«Մենք փորձել ենք Զլաթանի համար ամեն ինչ անել, քանի որ նա արժանի է դրան: Ես մոռացել է իմ վերջին ելույթի ժամանակ մի կարևոր բանի մասին ասել. մարզադաշտի տրիբունաներից մեկը մենք նրա պատվին կանվանենք», ասել է Ալ-Հելաիֆին: