211652_close_icon
views-count3737 դիտում article-date 23:25 15-05-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում մայիսի 15-ին

1446 թ. — մահացել է Թովմա Մեծոփեցին, հայ պատմիչ, եկեղեցական ու մշակութային գործիչ (ծն. 1378 թ.)։ 1811 թ. — Պարագվայը հռչակեց իր անկախությունը Իսպանիայից։ 1905 թ. — հիմնադրվեց ամերիկյան Լաս Վեգաս քաղաքը։ 1919 թ. — Հույն-թուրքական պատերազմների ժամանակ հունական զորքերը ազատագրեցին Զմյուռնիա քաղաքը։ 1928 թ. — «Խենթ ինքնաթիռ» մուլտֆիլմում առաջին անգամ հանդես եկավ սիրված մուլտհերոս Միկի Մաուսի կերպարը։ 1935 թ. — շահագործման հանձնվեց Մոսկվայի մետրոպոլիտենը, որն ունի մոտ 300 կմ երկարություն։ 1940 թ. — ստեղծվեց Մաքդոնալդս ընկերությունը։ 1949 թ. — ծնվել է Աշոտ Ղազարյանը, հայ կատակերգու դերասան։ 1963 թ. - ծնվել է Ներսիկ Իսպիրյանը, հայ երգիչ և երգահան։

Նմանատիպ նյութեր