1515 դիտում
17:57 16-05-2016
Լևոն Աղասյանը՝ աթլետիկայի Աթենքի մրցաշարի հաղթող
Աթլետիկայի Աթենքի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Աղասյանը գրավեց առաջին հորիզոնականը, սակայն չկարողացավ Ռիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճել:
Աթենքում կայացած մրցաշարի հեռացատկում Աղասյանը ցատկեց 16մ 16սմ և 7 մասնակիցների շարքում գրավեց առաջին տեղը: Տղաների նորմատիվը, որը թույլ կտար Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերել 16 մ 85 սմ էր:
Կանանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Ամալյա Շառոյանը հեռացատկում գրանցեց 6 մ 33 սմ: Այստեղ օլիմպիական վարկանիշային նորմատիվ էր 6մ 70 սմ-ն:
Հավաքականի անդամները Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերի վարկանիշի համար կպայքարեն արդեն մայիսի 21-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայանալիք մրցաշարում, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Նմանատիպ նյութեր
1988 դիտում
19:05 17-08-2020
Աթլետիկայի «Ադամանդե լիգա» անունը կրող մրցաշարի առաջին փուլն անցկացվեց Մոնակոյում
2096 դիտում
12:40 15-08-2019
Grand Chess Tour. Լևոն Արոնյանը հռչակվեց մրցաշարի միանձնյա հաղթող
2229 դիտում
20:24 27-06-2016
Աթլետ Լևոն Աղասյանը՝ Բալկանյան երկրների առաջնության չեմպիոն
Այս բաժնից
2674 դիտում
20:45 15-12-2024
Վարազդատ Լալայանը դարձավ Ծանրամարտի աշխարհի չեմպիոն
3769 դիտում
10:25 15-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ այսօր հարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
2725 դիտում
23:27 14-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Տաթև Հակոբյանը զբաղեցրեց 13-րդ տեղը