211652_close_icon
views-count1988 դիտում article-date 19:05 17-08-2020

Աթլետիկայի «Ադամանդե լիգա» անունը կրող մրցաշարի առաջին փուլն անցկացվեց Մոնակոյում

Աթլետիկայի << Ադամանդե լիգա >> անունը կրող մրցաշարի առաջին փուլն անցկացվեց Մոնակոյում։ Դա համարվում է հեղինակությունների ստուգատես, քանզի մասնակցել են համաշխարհային մեծ թվով աստղեր։ Կազմակերպիչները 16 հազար տեղանոց ստադիոնի համար վաճառել են ընդամենը հինգ հազար տոմս, նպատակով , որ ներկաների միջև պահպանվի համապատասխան հեռավորություն։ Հաշվի առնելով ներկա իրավիճակը, կազմկոմիտեն փորձել է լինել ստեղծագործ ու նորարար։ Գտել են մրցումները ավելի հետաքրքրիր դարձնելու եղանակը։ Մարզական իրադարձությունները չպետք է անցկացվեն լռության պայմաններում, անհրաժեշտ է ստեղծել այնպիսի միջավար, որին սովոր են մարզիկները։ Նոր տեխնոլոգիան ներկայացվել է ընթացիկ մրցաշրջանի համար, որով նույնիսկ դատարկ տրիբունաների պարագայում մարզիկներն ու սպասարկող անձնակազմերը աուդիոէֆեկտների շնորհիվ կզգան, կլսեն բազմահազար մարզասերների ոգևորող ձայները։ Համակարգը կօգտագործվի նաև Ստոկհոլմում / օգոստոսի 23 –ին / և Բրյուսելում / սեպտեմբերի 4-ին / << Ադամանդե լիգայի >> հաջորդ փուլերի ժամանակ, առանց հանդիսականի կայանալիք մրցումներում:

Նմանատիպ նյութեր