211652_close_icon
views-count1483 դիտում article-date 19:35 16-05-2016

Կյանքից հեռացել է ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական Սեմյոն Հախումյանը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 2016թ. մայիսի 16-ին կյանքից հեռացել է ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Սեմյոն Տիգրանի Հախումյանը: Հախումյանը ծնվել է 1930 թվականի փետրվարի 17-ին, Երևանում: 1952 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1965-1972 թվականներին աշխատել է ԵՊՀ պրոռեկտոր, 1972-1973 թվականներին՝ Երևանի Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, 1973-1988 թվականներին՝ ՀԽՍՀ լուսավորության նախարար, 1988-1989 թվականներին՝ ՀՀ ժողկրթության նախարար, 1992-2000 թվականներին ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր: 2011 թվականից ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդականն էր: Սեմյոն Հախումյանը բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ է: Արժանացել է մի շարք պարգևների: ՀՀ պետական մրցանակի դափնեկիր է: ՀՀ կրթության և գիտության նախարարությունն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Հախումյանների ընտանիքին և հարազատներին: Սեմյոն Տիգրանի Հախումյանի անունը և ավանդը, որպես կրթության ոլորտի երախտավորի՝ մշտապես կմնա մեր հիշողություններում: Սեմյոն Հախումյանի թաղման կապակցությամբ ձևավորվել է կառավարական հանձնաժողով՝ ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորությամբ: Կառավարական հանձնաժողովը տեղեկացնում է. Հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 17-ին ժամը 1800-ին Երևանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Թաղման արարողությունը՝ մայիսի 18-ին, ժամը 1300-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուց:

Նմանատիպ նյութեր