211652_close_icon
views-count1091 դիտում article-date 22:48 16-05-2016

ՀՀ դեսպանի ելույթը «Եվրասիական տնտեսական միություն – Վիետնամ՝ տրանսպորտային հնարավորությունները» խորագրով համաժողովին

Մայիսի 16-ին Հանոյում կայացել է «Եվրասիական տնտեսական միություն – Վիետնամ՝ տրանսպորտային հնարավորությունները» խորագրով համաժողով, որին ելույթ է ունեցել ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը: Համաժողովի աշխատանքներին մասնակցել են Վիետնամի Առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ Հոանգ Քուոք Վուոնգը, Վիետնամի երկաթգծեր պետական ձեռնարկության գլխավոր տնօրենի տեղակալ Պան Քուոք Անհը, «Ղազախստանի երկաթգծերի» ԲԸ տնօրենի տեղակալ Կանաթ Ալպիսբաևը և բեռնափոխադրումների «ОТЛК» ձեռնարկության տնօրենի տեղակալ Երժան Ժակիշևը, ինչպես նաև վիետնամական արտահանող և ներմուծող, բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներ, Վիետնամի պետական գերատեսչությունների, Հանոյում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամներ և ԶԼՄ ներկայացուցիչներ: Դեսպան Ռաիսա Վարդանյանը շնորհավորել է Վիետնամի կառավարությանը ԵԱՏՄ հետ ազատ առևտրի պայմանագիր ստորագրած առաջին պետությունը դառնալու կապակցությամբ: Դեսպանը ներկայացրել է Հայաստանի, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների հավաքական տնտեսական ներուժը, Հայաստանում իրականացվող տրանսպորտային ծրագրերը, մասնավորապես, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագիրը և Հայաստան-Իրան երկաթգծի նախագիծը: Ելույթներով հանդես եկան նաև ՌԴ և Բելառուսի դեսպանները: Այնուհետև ԵԱՏՄ անդամ-երկրների դեսպանները և վիետնամական, ղազախական կողմի պաշտոնյաները պատասխանեցին համաժողովի մասնակիցների և լրատվամիջոցների հարցերին:

Նմանատիպ նյութեր