211652_close_icon
views-count4573 դիտում article-date 10:17 17-05-2016

Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարը զբաղված է հարկային տեռորով. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանն այն թաղապետներից է, որոնք պարբերաբար հայտնվում են մամուլի էջերում։ Ուլիխանյանն իր քաջագործություններով վերջին անգամ մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց սահմանադրական հանրաքվեի ժամանակ։ Ընտրակեղծիքների շտաբն այդ համայնքում ղեկավարում էր Ուլիխանյանը։ «ՉԻ» տեղեկություններով՝ այս օրերին թաղապետը զբաղված է հարկային տեռորով, իսկ նրա «ռեկետի» թիրախը համայնքի 19 դպրոցներն ու 17 մանկապարտեզներն են։ Բանն այն է, որ կրթօջախները իրենց հարկային պարտավորությանների կատարման համար սահմանված ժամկետներ ունեն։ Մինչև դեկտեմբերի 31-ը կրթօջախների ղեկավարությանը հնարավորություն է տրվում իրականացնել իրենց հարկային պարտավորությունները։ Իսկ ահա Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը, չգիտես ինչու, որոշել է իր տնօրեններին ու մանկապարտեզների ղեկավարներին պարտադրել հարկերը վճարել ամբողջ տարվա կտրվածքով»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր