Դ. Մեդվեդևի հրաժարականի խնդրագիրն ունի արդեն 200 հազար ստորագրություն
Ավելի քան 200 հազար մարդ է ստորագրել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրաժարականի ստորագրահավաքի տակ, որը տեղադրված է Change.org կայքում:
Միայն 1 օրվա ընթացքում մինչև օգոստոսի 4-ի երեկոյան, այն ստորագրել էր ավելի քան 100 հազար մարդ, իսկ օգոստոսի 5-ի առավոտվա դրությամբ՝ ստորագրողների թիվը հասել էր 150 հազարի:
Հիշեցնենք, որ ՌԴ վարչապետը «Մտքերի տիրույթ» ֆորումի ժամանակ ուսուցիչներին առաջարկել էր այլ ոլորտում աշխատանք փնտրել՝ հանուն բարձր եկամտի:
Ավելի վաղ Financial Times թերթը գրել էր, որ Ռուսաստանում խորհրդարանական ընտրություններից հետո հնարավոր է կառավարության կազմը փոխվի, ինչը Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անվանել էր «գուշակություն՝ սուրճի բաժակով»: