Դե Խեան կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից», եթե Վան Գալը մնա
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան, որը երրորդ մրցաշրջանն անընդմեջ ճանաչվում է թիմի լավագույն խաղացող, վատ հարաբերությունների պատճառով չի ցանկանում աշխատել գլխավոր մարզիչ Լուի Վան Գալի հետ:
Եթե Վան Գալը հաջորդ մրցաշրջանում էլ մնա թիմի ղեկին, Դե Խեան պահանջելու է, որ տեղափոխվի այլ ակումբ:
Բացի այդ, դարպասապահին ձեռք չի տալիս, որ «ՄՅՈւ»-ն 99 տոկոսով չի խաղա Չեմպիոնների Լիգայի 2016/17 մրցաշրջանում:
Սակայն եթե «ՄՅՈւ»-ն գլխավորի Ժոզե Մոուրինյոն, ապա Դե Խեային ավելի հեշտ կլինի համոզել թիմում մնալ, քանի որ նա պորտուգալացու հետ միասին ընդհանուր գործակալ ունի` Ժորժե Մենդեշը: