211652_close_icon
views-count11716 դիտում article-date 16:15 18-12-2017

Լուի վան Գալ. Կցանկանայի վրեժ լուծել «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտնել է մանչեսթերյան ակումբի հանդեպ իր բացասական վերաբերմունքի մասին: «Հնարավոր է, որ ես այլևս երբեք չաշխատեմ ակումբներում: Սակայն ես մի բացառություն կանեի: Եթե որևէ անգլիական թոփ-ակումբ ինձ հրավիրեր, ես կընդունեի առաջարկը: Քանի որ «Մանչեսթեր Յունայթեդից» վրեժխնդիր լինելու հնարավորություն կհայտնվեր: Վուդվորդը («Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահը, խմբ.) լավ կաներ, ինձ հարցներ, մինչև Մոուրինյոյին մարզիչ նշանակեր: Ես Ժոզեի դեմ ոչինչ չունեմ», ասել է վան Գալը:

Նմանատիպ նյութեր