25416 դիտում
14:37 18-05-2016
Երևանում 70-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել հետիոտնին և վարորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 70-ամյա Ռոբերտ Նալբանդյանը Իտալիայի Վ. Սարգսյան և Մ. Խորենացի փողոցների խաչմերուկում՝ «Կոնգրես» հյուրանոցի մոտ, իր վարած Mercedes մակնիշի 20 OS 656 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, և դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բրիգադը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Տեղում նաև մեկ այլ բժշկական բրիգադ էլ բուժօգնություն է ցուցաբերել վարորդ Ռ. Նալբանդյանին:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցները: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+