Տան տանիքը քամուց պոկվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված
Մայիսի 18-ին, ժամը 18.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցի թիվ 13 տան տանիքը քամուց պոկվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քամին պոկել է Ռ. Ա.-ի տան տանիքի ազբոշիֆրները (մոտ 10 քմ) և նետել ճանապարհի երթևեկել հատված:
***
Մայիսի 18-ին, ժամը 09.32-ին տեղեկություն է ստացվել, որ քամու հետևանքով ծառը թեքվել է և ընկել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Սայադյան փողոցի թիվ 120 հասցեում գտնվող շենքի տանիքին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ծառը թեքվել է էլ. լարերի վրա, որը հեռացնելու համար անհրաժեշտ են համապատասխան գործիքներ։
Փրկարարները «ճանապարհների շահագործման և շինարարական» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ վերամբարձ կռունկի օգնությամբ ծառը հեռացրել են տանիքից։
***
Մայիսի 18-ին, ժամը 10.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 25ա շենքի արտաքին պատից (7-րդ հարկ) երկաթե անկյունակը պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. ապամոնտաժելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարար ջոկատը:
Փրկարարներն ապամոնտաժել են թիվ 11 բնակարնի երկաթյա ծածկը (0,5 գմ) և անկյունակը: