211652_close_icon
views-count1502 դիտում article-date 09:27 19-05-2016

Իշխանական պատգամավորները բանակցություններ են սկսել ընտրատարածքները իրար մեջ բաշխելու շուրջ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ իշխանական պատգամավորներն ակտիվորեն սկսել են ներքին բանակցությունները ընտրատարածքները իրար մեջ բաշխելու շուրջ։ Ինչպես հայտնի է՝ ընտրական նոր օրենսգրքով նախկին ամեն չորսական ընտրատարածքի փոխարեն 2017-ին ձևավորվելու է մեկը, և գործող 41 ընտրատարածքները դառնալու են 13-ը։ Արդյունքում, իշխանական պատգամավորները փորձում են իրար մեջ պարզել, թե ով որտեղ է առաջադրվելու, որպեսզի իրենց համար կարողանան «ազատ» տարածք «բռոնյա» անել։ Բանն այն է, որ բոլորը հասկանում են, որ առանձին օլիգարխ-պատգամավորների հետ միևնույն ընտրատարածքում լինելու դեպքում նրանք ամեն ինչ անելու են, որ իշխանության ձայները հենց իրենց օգտին գրվեն։ Արդյունքում, չնայած նրանք իշխանություններին մի քանի հոգով «կներկայացնեն», բայց դափնիները կհասնեն մեկին։ Ուստի իշխանական պատգամավորները փորձում են՝ որքան հնարավոր է՝ շուտ իրավիճակը հասկանալ, որպեսզի կարողանան իրենց ապագա մանդատի հարցը լուծել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր