3006 դիտում
18:08 04-01-2021
Նորից փորձում ես արդարանալ՝ ասելով, թե պատերազմն անխուսափելի էր․ Վազգեն Պետրոսյան
Քաղաքագետ Վազգեն Պետրոսյանը Ֆեյսբուքյան էջում գրում է․
«Բաց նամակ նիկոլ փաշինյանին
Գիտեմ, որ չես կարդալու, բայց գրեմ՝ հետագայում գոնե ինքս ինձ չմեղադրելու համար...
Նորից փորձում ես արդարանալ՝ ասելով, թե պատերազմն անխուսափելի էր...
Այո անխուսափելի էր, բայց դու անձամբ ի՞նչ արեցիր դա կանխելու կամ գոնե չհրահրելու համար...
Արի՜, տղամարդու պես ընդունի, որ ոչինչ չարեցիր... Մինչև անգամ չուզեցիր քո մասնագիտական՝ լրագրողական հնարքներից (դիվանագիտական մոտեցումներ էլ են ենթադրում) կիրառել՝ պատերազմից եթե ոչ խուսափելու, ապա գոնե այն հետաձգելու համար...
Ուղիղ հակառակն արեցիր՝ երկիրը բերեցիր պատերազմական վիճակի...
Դու տեղյակ ես եղել վերահաս պատերազմի մասին դեռ հունիսին, անձամբ քեզ են զեկուցել, դրա մասին...
Ի՞նչ արեցիր, փորձ կատարեցի՞ր հասկանալու, թե քանի օրվա զինամթերք ունենք, անշուշտ Ո՜Չ...
Քեզ ասացին պատերազմը Հայաստանի դռանն է չոքած ու քո դիվանագիտական կորպուսը բացարձակ անգործության մատնվեց...
Ինչո՞ւ, անգրագետնե՞ր էին, թե՞ թիվ մեկ պատասխանատուն արդեն որոշել էր, հանձնել ԱՐՑԱԽԸ...
Այս հարցի պատասխանը դու տուր...
Գիտեիր պատերազմի մասին ու փորձ չարեցիր ժողովրդին ԵՐԿԻՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ գաղափարի շուրջ համախմբելու...
Ինչո՞ւ, խելքդ չէր հասնում, թե՞ վախենում էիր վարկդ ընկնի քեզ հավատցող ժողովրդի մոտ...
Արդեն գիտեիր վերահաս պատերազմի մասին, երբ սեպտեմբերի 26-ի երեկոյան քեզ կրկին զեկուցեցին, որ հաջորդ առավոտյան պատերազմը սկսվելու է...
Ո՞ւր էիր մինչև առավոտյան ժամը 11-ը...
Ո՞ւր էր քո ԱԳ նախարարը, որ մինչև առավոտյան ժամը 9-ը իր հեռախոսը անջատած է եղել... ինչո՞ւ էր դավիթ տոնոյանը երկրից դուրս, երբ արդեն 10 օր առաջ գիտեր պատերազմի սկսվելու օրն ու անգամ ժամը...
Դու ցանկություն չունեցար եւ չունես լսելու մասնագետներին, քանի որ դու քեզ ամենագետ ես համարում ու այսքանից հետո նորից ու նորից փորձում ես արդարանալ... Արդարանալ ինչո՞ւմ՝ քո անգործության, ժողովրդին սևերի ու սպիտակների բաժանելու, Բանակը զենք ու զինամթերքով, դեղամիջոցներով և անհրաժեշտ պարագաներով չապահովելու, սահմաները ավելի չամրապնդելու, մի քանի հազար հայ երեխայի գլուխն ուտելու, մի քանի հազար վիրավորների, թե՞ անհայտ կորածների համար...
Լավ, հրաժարական չտվեցիր, ինքնասպան չեղար, որ ապացուցես, որ սուտասան ու մանր խաբեբա չես... դու չես ուզում հասկանալ, որ եթե ուզում ես փրկել քո կաշին, պետք է աշխատես, ԴՈՒ ՈՒ ՔՈ ԱՄԲՈՂՋ ԱՄԲԱՐՏԱՎԱՆ ԹԻՄԸ ՀԻՄԱ ՊԵՏՔ Է ԼԻՆԵԻՐ ՍՅՈՒՆԻՔԻ ՍԱՀՄԱՆԵՐԸ ԳԾԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ... ՈՒՐ Է ՀՀ կառավարությունը... չկա չէ՞...
հիմա ԱՐԴԱՐԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉԵ, ԱՇԽԱՏԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ Է, դու ու քո "փառապանած" ընդիմությունը լավ էլ իրար գտել եք, մեկդ մյուսի չափ ու ձևով եք...»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Բաց նամակ նիկոլ փաշինյանին Գիտեմ, որ չես կարդալու, բայց գրեմ՝ հետագայում գոնե ինքս ինձ...
Posted by Վազգեն Պետրոսյան on 2021 թ. հունվարի 4, երկուշաբթի
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
574 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան