211652_close_icon
views-count3865 դիտում article-date 22:13 19-05-2016

Զիդանը ճանաչվել է Պրիմերայի ապրիլ ամսվա լավագույն մարզիչ, Կոկեն` լավագույն խաղացող

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը արժանացել է Իսպանիայի առաջնության ապրիլ ամսվա լավագույն մարզչի մրցանակին: Լավագույն խաղացող է ճանաչվել «Ատլետիկոյի» կիսապաշտպան Կոկեն: 43-ամյա Զիդանի գլխավորությամբ «Ռեալը» ապրիլին 6 խաղում 6 հաղթանակ է տարել, որի շնորհիվ էլ ակումբը Պրիմերայում կարողացավ գրավել 2-րդ տեղը: Կոկեն ապրիլին դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: «Ատլետիկոն» ապրիլի բոլոր խաղերում նույնպես միայն հաղթանակներ էր տարել: Հիշեցնենք, որ այս երկու թիմերը կհանդիպեն Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում, որը կկայանա մայիսի 28-ին` Միլանում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր