211652_close_icon
views-count3144 դիտում article-date 15:37 20-05-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում մայիսի 20-ին

1498 թ. – Վասկո դա Գաման հասավ Հնդկաստան: 1562 թ. – Սեբաստիայում գումարված ժողովը ամենայն հայոց կաթողիկոս Միքայել Ա Սեբաստացու գլխավորությամբ երկու դիմում է ուղարկում Հռոմի պապ Պիոս Դ-ին: 1799 թ. – ծնվել է Օնորե դը Բալզակը, ֆրանսիացի մեծագույն գրողներից մեկը (մահ. 1850 թ.): 1882 թ. – Գերմանիան, Ավստրո-Հունգարիան և Իտալիան ստեղծեցին «Եռյակ միությունը»: 1908 թ. – ծնվել է Ջեյմս Ստյուարտը, ամերիկացի դերասան, Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում պատվավոր 3-րդ տեղում է (մահ. 1997 թ.): 1902 թ. – Կուբան հայտարարվեց հանրապետություն, Իսպանիայից անկախացել էր 1868 թ.: 1946 թ. – ծնվել է Շերը, ամերիկահայ հայտնի երգչուհի: 1950 թ. – ծնվել է Զինաիդա Սիմոնյանը, հայ անվանի հրաձգուհի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն (մահ. 2012 թ.): 1989 թ. – ռուս օդաչու Ալեքսանդր Զուեևը գողացավ «ՄԻԳ-29» ռուսական կործանիչը և հանձնեց Թուրքիային, քաղաքական ապաստան գտնելով ԱՄՆ-ում:

Նմանատիպ նյութեր