211652_close_icon

Մեծ Բրիտանիան ունի 190 ծառայողական մեքենա, իսկ Հայաստանը՝ 1072. «Ժողովուրդ»

views-count2027 դիտում article-date 09:07 20-05-2016
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ծառայողական ավտոմեքենաների խնդիրը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց անցած տարվա վերջին, երբ 2016 թվականին պետական բյուջեի նախագիծը ԱԺ-ում քննարկելիս հայտնի դարձավ, որ պետբյուջեի միջոցներից ֆինանսավորվում է 1072 ծառայողական ավտոմեքենայի շահագործումը և պահպանությունը: Սա այն դեպքում, երբ, օրինակ, Հայաստանից մի հազար անգամ ավելի մեծ պետական բյուջե ունեցող Մեծ Բրիտանիայում ծառայողական ավտոմեքենաների թիվը հինգ անգամ ավելի փոքր է: Եվ, ահա, երեկ ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը մատնանշեց, որ բյուջեից ուղղակի ֆինանսավորվող մեքենաների քանակը կրճատվում է 107-ով: Ստացվում է՝ պետբյուջեից ֆինանսավորվող ավտոմեքենաները 1072-ից նվազում և դառնում են 965: Նկատենք, որ նույն Մեծ Բրիտանիայից ավելի քան չորս անգամ ավել է ստացվում: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան ունի 65 միլիոն բնակչություն, իսկ այդ երկրի պետբյուջեն 1 տրիլիոն 100 միլիարդ դոլար է կազմում, ծառայողական մեքենաներն այս հսկա ցուցանիշներով երկրում ընդամենը 190 հատ են»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր