1316 դիտում
09:22 20-05-2016
Միհրան Պողոսյանը ՀՔԾ չի հրավիրվել և չի հարցաքննվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երբ ՀՀ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն ազատվեց իր զբաղեցրած պաշտոնից հանրահայտ պանամյան օֆշորային գործի հետ առնչություն ունենալու համար, քիչ հավանական էր թվում հեռանկարը, որ նա պատասխանատվության կենթարկվի:
Հայաստանի ղեկավարությունը որքան էլ ուզում է՝ կոկորդը պատռի, թե պայքարում է կոռուպցիայի դեմ, միևնույն է՝ հանրությանը հայտնի է, որ գրպանահատը չի կարող «ջեբկիրների» դեմ պայքարել: Ինչպես հայտնի է՝ մայիսի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Միհրան Պողոսյանի օֆշորային գործունեության վերաբերյալ «Հետք» կայքում հրապարակված նյութում բերված փաստերի հիման վրա քրեական գործ հարուցվեց: Անցել է մոտ քսան օր, սակայն, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Միհրան Պողոսյանը մինչ օրս ո՛չ ՀՔԾ է հրավիրվել, ո՛չ էլ հարցաքննվել: Եվ արդեն կանխատեսումներ կան, որ 3-4 ամիս անց ՀՔԾ-ում հարուցված քրեական գործը կկարճվի կամ կկասեցվի: Այս գործով արդեն «սառեցման մասին» քաղաքական հրահանգը տրված է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարոմ:[/b]
Նմանատիպ նյութեր
2115 դիտում
09:37 06-04-2021
ՀՔԾ-ում հարցաքննվել են մի շարք պաշտոնյաներ․ Նիկոլ Փաշինյանին ծանուցում է ուղարկվել․ «Ժողովուրդ»
2150 դիտում
09:11 18-05-2016
Միհրան Պողոսյանը վերականգնվելու ուղիներ է փնտրում. «Ժողովուրդ»
6212 դիտում
10:09 30-11-2016
«Նայիր աչքերիս մեջ». Միհրան Պողոսյանը` ԴԱՀԿ ներկայիս պետին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1357 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1042 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»