1392 դիտում
09:31 20-05-2016
2014-2015-ին այլընտրանքային զինծառայությունից օգտվողների թիվը չի փոխվել՝ 144. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Արդյոք ՀՀ-ին պետք է այլընտրանքային զինծառայությունը։ Սա այն հարցերից է, որը հնչեց ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։ Տարբեր տեսակետներ հնչեցին։ Մի մասը կարծում է, որ այլընտրանքային զինծառայությունից օգտվողներն այնքան քիչ են, որ դրանից մեր անվտանգությունը չի տուժում, մի մասի կարծիքով էլ՝ պետք է այլընտրանքային զինծառայողների ներուժն օգտագործել Արցախում, որտեղ կամավորական աշխատանքի կարիք կա։
«Իրավունքը» պաշտպանության նախարարություն գրավոր հարցում էր ուղարկել՝ պարզելու 2014-2015-ին քանի՞ քաղաքացի է օգտվել այլընտրանքային զինծառայությունից։ Օգտվողները ավելի շատ Երևանի՞ց են, թե՞ մարզերից։ Կոնկրետ ո՞ր մարզերից են օգտվել այլընտրանքային զինծառայությունից։ Կրոնական ո՞ր փոքրամասնության ներկայացուցիչներն են օգտվում զինծառայության այս տեսակից։ Հաշվի առնելով ռազմական գործողություններից հետո Արցախի Թալիշ գյուղի վիճակը՝ հնարավո՞ր է այլընտրանքային զինծառայությունից այս տարի օգտվողները ծառայությունն անցնեն Թալիշում, օրինակ, մասնակցեն Թալիշ գյուղի վերականգման աշխատանքներին։
Հարցման պատասխանից պարզ է դառնում, որ 2014-2015-ին այլընտրանքային զինծառայությունից օգտվողների թիվը չի փոխվել՝ 144։ Նրանցից 64-ը Երևանից են, 20-ը՝ Արմավիրի մարզից, 5-ը՝ Արագածոտնի մարզից, Արարատի մարզից՝ 17, Կոտայքի մարզից՝ 12, Լոռու և Շիրակի մարզից՝ 9-ական, Գեղարքունիքի մարգից՝ 4, Սյունիքի և Տավուշի մարզից՝ 2-ական։ Բոլորը «Եհովայի վկաներ» են։ Այս թվերից կարելի է որոշ չափով պատկերացնել, թե «Եհովայի վկաներ»–ը որ մարզերում են ակտիվ՝ Արմավիրի, Արարատի, Կոտայքի մարզերում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2569 դիտում
12:02 11-05-2020
ԱԺ-ն հավանություն տվեց հանրային պաշտպանի ծառայություններից օգտվողների շրջանակն ընդլայնող նախագծին
1143 դիտում
13:01 17-09-2020
Օրենքով անվճար իրավաբանական ծառայություններից օգտվողների շրջանակը կընդլայնվի
Այս բաժնից
1357 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1042 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»