211652_close_icon
views-count2661 դիտում article-date 10:19 20-05-2016

«Վարդաշեն» ՔԿՀ-ի 40 դատապարտյալներ ներում են խնդրել և առաջնագիծ մեկնելու ցանկություն հայտնել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ի մոտ 40 դատապարտյալ նամակով դիմել են Սերժ Սարգսյանին և խնդրել են իրենց ներում շնորհել՝ խոստանալով ազատ արձակվելուց հետո մեկնել Արցախ և կամավոր զինվորական ծառայության անցնել։ Երեկ հայտնի դարձավ որ Սերժ Սարգսյանը 8 դատապարտյալի նախօրեին ներում է շնորհել, որից վեցը հենց «Վարդաշեն» քրեակատարողականից են և նախկինում նրանք զինվորականներ են եղել և նույնիսկ սպայական կոչումներ են ունեցել։ «Ժողովուրդ»–ին հաջողվեց պարզել, որ Սերժ Սարգսյանին դիմած դատապարտյալների մեջ է եղել նաև պահեստազորի գնդապետ, Արցախյան պատերազմի հա|տնի դաշտային հրամանատար Վոլոդյա Ավետիսյանը, որի դիմումը մերժվել է։ Ըստ մեր տեղեկությունների՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ են արձակվել Գեդամ Գաբրիելյանը, Աշոտ Վարդանյանը, Արմեն Ղազարյանը, Զավեն Նալադյանը, Արթուր Ադամյանը և Հրաչ Ալեքսանյանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր