211652_close_icon
views-count2626 դիտում article-date 10:29 20-05-2016

Ինչպես տնտեսել 100 միլիոն դրամ. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Աժ նախագահ Գալուստ Սահակյանն ունի մեկ գլխավոր, յոթ պարզապես խորհրդական, ութ օգնական, չորս ռեֆերենտ։ Աժ մեծ աշխատակազմը՝ չհաշված։ Բայց անգամ այս հենքի դեպքում Գալուստ Սահակյանը կարող է օգտագործել «կառուցողական զենքեր» մակարդակի ձևակերպումներ։ Ինչի՞ համար են նրա օգնական-խորհրդական-ռեֆերենտները, միայն պետբյուջեից փող ստանալո՞ւ։ Օգնական-խորհրդական ունեն բոլոր 19 նախարարները, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ 3, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ 5, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ 7, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ 7, արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը՝ 6, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ 5 և այլն։ Հայաստանում 10 մարզպետից յարաքանչյուրն ունի 4-5 օգնական-խորհրդական։ Նոր եկած նախարարները նախորդի նշանակած օգնական-խորհրդականներին չեն փոխարինում, նոր հաստիք են բացում, քանի որ պետությունից փող ստացող եւ չաշխատող օզնական-խորհրդական-ները ինչ-որ մի բարձրաստիճան չինովնիկի զավակ-ազզական-խնամիներն են։ Այսպես ուռճանում է պետական կառավարման համակարգը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր