15698 դիտում
16:54 20-05-2016
Երևանցի 40-ամյա վարորդը՝ «շումախերական» վթարի հեղինակ. Toyota-ն գլխիվայր շրջվել է, նա եղել է խմած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում Երևան քաղաքի Զավարյան փողոցի 2-րդ շենքի բնակիչ, 40-ամյա Դավիթ Ասլանյանը Չարենցի փողոցի 121 հասցեի դիմաց իր վարած Toyota մակնիշի 24 ՍՏ 946 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ՃՈ հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ա. Թևոսյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության: Պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում: Խմածության աստիճանը եղել է 0,74 %:
[img]/ups/images/0070909001463748921258252.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
25123 դիտում
09:40 12-12-2014
Երևանում «գոլդ» համարանիշներով Toyota Land Cruiser-ի վարորդը՝ «շումախերական» վթարի հեղինակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
23445 դիտում
17:29 30-11-2014
27-ամյա վարորդը «գոլդ» համարներով BMW-ով՝ «շումախերական» վթարի հեղինակ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ