211652_close_icon
views-count38631 դիտում article-date 12:50 21-05-2016

Երևանում բախվել են անվտանգության աշխատակցի Nissan-ն ու ոստիկանության ծառայողի Chevrolet-ն. վերջինն էլ կողաշրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` մայիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:20-ի սահմաններում Կոմիտաս պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են Արագածոտի մարզի Ներքին Սասնաշեն գյուղի բնակիչ, 37-ամյա Էդգար Արեյանի վարած Nissan մակնիշի 51 PF 001 համարանիշի և Արարատի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ, 35-ամյա Տիգրան Առաքելյանի վարած Chevrolet մակնիշի 074 II 13 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Chevrolet-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվելով` հարվածել կանաչապատ գոտում գտնվող գովազդային և էլեյտրասյանը, ինչի պատճառով էլ վնասվել է կանաչապատ գոտին և գովազդային վահանակը: Վթարի հետևանքով Chevrolet-ի վարորդ Տ. Առաքելյանն ու նրա ուղևոր, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Հ. Հովհաննիսյան թաղամասի բնակիչ, 31-ամյա Գևորգ Ազրոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Հատկապես Կարևոր Գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով` Chevrolet-ի վարորդ Տ. Առաքելյանը աշխատում է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնում, իսկ Գ. Ազրոյանը նույն բաժնում` որպես դասակի հրամանատարի օգնական: Nissan-ի վարորդ Է. Արեյանը աշխատում է «Պրոմեթեյ բանկ» ՍՊԸ-ում` որպես անվտանգության աշխատակից: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր