211652_close_icon
views-count33015 դիտում article-date 22:19 21-05-2016

Ողբերգական դեպք Լոռու մարզում․ Անտառաշեն գյուղին հարակից լճակում հայտնաբերվել է երեխայի դի

Այսօր՝ մայիսի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։00 -ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անտառաշեն գյուղին հարակից լճակում երեխայի դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը գյուղ են ժամանել Լոռու հրշեջ փրկարարները։ Ժամանել են նաև ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ։ Լճակում հայտնաբերվել է նույն գյուղի բնակիչ 12- ամյա Արկադի Ասլանյանի դին։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչ Գագիկ Վերմիշյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր