84189 դիտում
20:39 22-05-2016
Ողբերգական դեպք Երևանում. «Աղի ջրեր» կոչվող լճակում հայտնաբերվել է կնոջ դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, մայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Գաջեգործների փողոցին հարակից «Աղի ջրեր» կոչվող լճակում կնոջ դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննիչ Վազգեն Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ժամանել է նաև դատական բժիշկը, ում տված նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չկան: Ըստ նախնական տեղեկությունների և ստացված օպերատիվ տվյալների, կինը, որը կլիներ 35-40 տարեկան, «Աղի լճերում» լողանալու ժամանակ կորցրել է ինքնազգացողությունը և հանկարծամահ եղել:
Փաստի առթիվ քննիչ Վ. Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դիակի դատաբժշկական:
Օպերատիվորեն ժամանել է անել դի տեղափոխող բրիգադը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
108038 դիտում
20:31 21-05-2016
Ողբերգական դեպք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում. «Տաք ջրեր»» կոչվող լողավազանում հայտնաբերվել է 3 դի
136366 դիտում
10:30 09-11-2018
Վանաձորում՝ «Երեք լճեր» կոչվող լճակում, հայտնաբերվել է անհայտ կորած 12-ամյա տղայի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
4121 դիտում
11:18 25-11-2016
Աղի իրացման ծավալները նվազել են, Ավանի աղի կոմբինատը կտրուկ նվազեցրել է պետբյուջե վճարվող հարկերը. «Ժողովուրդ»