211652_close_icon
views-count2507 դիտում article-date 15:17 22-05-2016

Ամերիկյան անօդաչուների հարվածների արդյունքում սպանվել է «Թալիբան»-ի առաջնորդը

Պակիստանում ամերիկյան ռազմաօդային ուժերի հարվածների արդյունքում սպանվել է «Թալիբան» ահաբեկչական շարժման առաջնորդ Ախթար Մանսուրը, հաղորդում է BBC-ն: Տեղեկությունը նաև հաստատել է շարժման բարձրաստիճան հրամանատարներից Աբդուլ Ռաուֆը: Վերջինի խոսքով՝ հարվածները հասցվել են Աֆղանստանի ու Պակիստանի սահմանային հատվածում՝ Ահմադ-Վալ քաղաքում: Ավելի վաղ Աֆղանստանի վարչապետ Աբդուլլահ Աբդուլլան հայտարարել էր, որ Մանսուրը ամենայն հավանականությամբ ոչնչացվել է, սակայն պակիստանյան Samaa հեռուստաալիքը հայտնել էր, որ ավիահարվածից սպանվել են տաքսի ավտոմեքենայի վարորդը և նրա ուղևորը, այլ ոչ Մանսուրը:

Նմանատիպ նյութեր