211652_close_icon
views-count4066 դիտում article-date 23:45 22-05-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում մայիսի 22-ին

1455 թ. – Սենտ-Օլբանսի մոտ տեղի ունեցավ ճակատամարտ, որից հետո սկսվեց Անգլիայի Սպիտակ և Կարմիր վարդի պատերազմը: 1813 թ. – Վենետիկում տեղի ունեցավ Ջոակինո Ռոսսինիի Իտալուհին Ալժիրում օպերայի պրեմիերան: 1907 թ. – ծնվել է Լոուրենս Օլիվիեն, անգլիացի մեծագույն դերասաններից մեկը («Համլետ», «Սպարտակ», մահ. 1989 թ.): 1924 թ. – ծնվել է Շառլ Ազնավուրը, ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ, երգահան, դերասան և հասարակական գործիչ: 1939 թ. – Ադոլֆ Հիտլերը և Բենիտո Մուսոլինին, ստորագրեցին համաձայնագիր, որը ստացավ «Պողպատե պակտ» անվանումը: 1939 թ. – ծնվել է Արկադի Տեր-Թադևոսյանը, Արցախյան ազատամարտի հերոս, ղեկավարել է Շուշիի ազատագրման գործողությունը: 1960 թ. – Չիլիում տեղի ունեցավ պատմությանը հայտնի ամենաուժեղ երկրաշարժը, որի հետևանքով մահացավ մոտ 6000 մարդ, իսկ երկրաշարժի հասցրած վնասը տարբեր հաշվարկներով կազմեց մոտ 1.5 միլարդ դոլլար: 1972 թ. – Ցեյլոն կղզին հռչակվեց Շրի Լանկա հանրապետություն: 1990 թ. – Հյուսիսային և Հարավային Եմենները միացան ու ստեղծվեց Եմենի հանրապետությունը:

Նմանատիպ նյութեր