3926 դիտում
19:35 23-05-2016
ՀՀ Նախագահը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ է նշանակել
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել դատավորներ նշանակելու և ՀՀ Նախագահի 2010թ. նոյեմբերի 9-ի ՆՀ-270-Ա հրամանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։
Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 144-րդ հոդվածի 5-րդ մասը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի մայիսի 13-ի ԱԽ-9-Ե-10 և ԱԽ-9-Ե-11 որոշումներով ներկայացված եզրակացությունները`որոշում եմ.
1. Ալեքսանդր Ազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:
2. Ռուբիկ Մխիթարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր` դադարեցնելով նրա՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի նոյեմբերի 9-ի «Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը հաստատելու մասին» ՆՀ-270-Ա հրամանագրի 1-ին կետով հաստատված հավելվածի` Քրեական մասնագիտացման բաժնի 1-ին և 3-րդ կետերը»:
Նմանատիպ նյութեր
3774 դիտում
12:41 01-03-2017
Նախագահ Սերժ Սարգսյանը վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ է նշանակել
5333 դիտում
20:23 15-03-2018
Սերժ Սարգսյանը վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ է նշանակել
3861 դիտում
18:25 24-10-2018
Նախագահի հրամանագրերով Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ են նշանակվել
Այս բաժնից
433 դիտում
18:05 24-10-2024
Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին
325 դիտում
17:53 24-10-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին
436 դիտում
17:31 24-10-2024
Քննիչն ու դատախազը պետք է սարսափեն դատական ակտը չկատարելու մտքից. փաստաբան