211652_close_icon
views-count3184 դիտում article-date 00:39 24-05-2016

«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց Լուի Վան Գալի պաշտոնանկության մասին

«Մանչեսթեր Յունայթեդը« պաշտոնապես հաստատեց, որ թիմի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը պաշտոնանկ է եղել: «Ցանկանում եմ Վան Գալին և նրա մարզչական շտաբին շնորհակալություն հայտնել երկու տարվա աշխատանքի համար, որի գագաթնակետը դարձավ Անգլիայի Գավաթի հաղթողի 12-րդ տիտղոսը: Լուին այստեղ շատ պրոֆեսիոնալ և արժանապատվորեն էր աշխատում: Ակումբը նրան հետագա գործունեությունում հաջողություններ է մաղթում», հայտարարել է անգլիական ակումբի փոխնախագահ Էդ Վուդվորդը: Իր պաշտոնական կայքում «Յունայթեդը» հայտնել է, որ Լուի Վան Գալի փոխարինողի անունը կհայտարարվի մոտ ժամանակներս: Գրեթե ոչ ոք չի կասկածում, որ նոր մարզիչ է նշանակվելու պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր