3744 դիտում
15:57 24-05-2016
Էդուարդ Շարմազանովն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ-ի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 23-ին ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին:
Ողջունելով հյուրի այցը Հայաստան՝ Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական իրադարձությունները եւ մանրամասնել հայ զինվորականների, ինչպես նաեւ խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական զինուժի կողմից իրականացված վայրագությունների եւ անմարդկային խոշտանգումների վերաբերյալ փաստերը: ՀՀ ԱԺ փոխնախագահը Քրիստիան Վիգենինին է փոխանցել այդ վայրագություններն ապացուցող փաստեր, որոնց մի մասը, ի դեպ, տեղ է գտել Բաքվի պետական համալսարանի կայքէջում:
Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ադրբեջանական ագրեսիայի դրսեւորումներում կարելի է տեսնել «Իսլամական պետության» ձեռագիրը: ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Ադրբեջանին անթաքույց կերպով եւ բարձր մակարդակով իր աջակցությունն է հայտնել Թուրքիան, որն արդեն 23 տարի շրջափակման մեջ է պահում Հայաստանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ թե՛ Հայաստանի Հանրապետությունը, թե՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խնդրի կարգավորումը, ի տարբերություն Ադրբեջանի, տեսնում են բացառապես խաղաղ եւ բանակցային ճանապարհով՝ հիմնված միջազգային երեք հիմնարար սկզբունքների վրա, որոնցից երկուսն Ադրբեջանը մշտապես մերժում է: Խնդրի կարգավորման համատեքստում Էդուարդ Շարմազանովը մտահոգիչ է համարել միջազգային հանրության կողմից հնչող անհասցե կոչերը. այս հարցում նա կարեւորել է առանցքային դերակատարություն ունեցող ԵԱՀԿ-ի հասցեական գնահատականները:
«Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում. նա դուրս է եկել ԽՍՀՄ կազմից, իսկ ղարաբաղցիներն ընդամենն իրացրել են ինքնորոշման իրենց իրավունքն այնպես, ինչպես աշխարհի շատ այլ ժողովուրդներ»,- ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը: Նա հավելել է, որ բանակցությունների ընթացքում առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության՝ հնարավոր չէ հասնել հակամարտության կարգավորմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Քրիստիան Վիգենինը բարձր է գնահատել հայ խորհրդարանականների ակտիվ համագործակցությունը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում եւ կարեւորել հաճախակի հանդիպումները: Անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրին՝ Քրիստիան Վիգենինն անհրաժեշտ է համարել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված առավել մեծ ջանքերի գործադրումը՝ առանց վիճարկելու ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը: ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը տեղեկացրել է, որ Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցերի արդյունքում պատրաստելու է զեկույց, որը ներկայացնելու է առաջիկայում Թբիլիսիում կայանալիք ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանին:
ÐÐ, ù.ºñ¨³Ý 0095, ´³Õñ³ÙÛ³Ý 19
Նմանատիպ նյութեր
964 դիտում
19:17 23-05-2016
Նախագահն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին
2935 դիտում
19:48 29-09-2017
Նախագահն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2475 դիտում
17:16 29-09-2017
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին
Այս բաժնից
1165 դիտում
22:59 30-01-2025
Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում է
751 դիտում
22:52 30-01-2025
Նիկոլ Փաշինյանը ցավակացել է Վաշինգտոնում ինքնաթիռի ու ուղղաթիռի մասնակցությամբ աղետի առիթով
1426 դիտում
22:40 30-01-2025
Դավիթ Խուդաթյանը գործուղվում է Ֆիլիպիններ