2475 դիտում
17:16 29-09-2017
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ընդունել է ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին:
Արա Բաբլոյանը ողջունել է Քրիստիան Վիգենինի այցը Հայաստան՝ կարեւորելով այն Հարավային Կովկասի երկրներ այցելության շրջանակում: ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ ներկայացուցիչների այցելությունները տարածաշրջան հնարավորություն կտան տեղում ծանոթանալու տարածաշրջանային խնդիրներին, անաչառ պատկերացում կազմելու դրանց մասին: Արա Բաբլոյանի խոսքով՝ Հայաստանը սատարում է ԵԱՀԿ դիրքորոշմանը եւ կոչ անում իր բոլոր գործընկերներին՝ գործել համաձայն ԵԱՀԿ սկզբունքներին եւ միջազգային նորմերին: ՀՀ ԱԺ նախագահն ափսոսանք է հայտնել, որ ԵԱՀԿ գրասենյակը դադարեցրել է իր գործունեությունը Երաեւնում՝ հույս հայտնելով, որ կազմակերպությունը կգտնի սերտորեն շփվելու եւ համագործակցելու նոր ուղիներ:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը՝ նշելով. «Մեզ համար մարդը մեծագույն արժեք է. ամեն ինչ ստեղծվում է նրա շուրջ: Կարեւոր է նաեւ մարդու իրավունքի պաշտպանությունը: Որպես բժիշկ, որը պայքարել է հանուն մարդկային կյանքերի փրկության, ես հավասարապես ցավում եմ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմից զոհվող երիտասարդների համար»:
ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է մարդու՝ անվտանգ ու խաղաղ ապրելու իրավունքը՝ կարծիք հայտնելով, որ երկու ժողովուրդներն էլ կցանկանան հաստատել խաղաղություն եւ շփման գծում չունենալ զոհեր: Ըստ ՀՀ ԱԺ նախագահի՝ ԼՂ հակամարտությունը պիտի դիտարկել ոչ թե տարածքային, այլ մարդու իրավունքների տեսանկյունից՝ հարգելով Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ ազատ ապրելու իրավունքը:
Անդրադառնալով տարիներ շարունակ Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին՝ Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը եվրոպական արժեքների կրողն է եւ պատրաստ է բանակցելու, երկխոսելու տարածաշրջանի առջեւ ծառացած խնդիրների շուրջ:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու համագործակցությունը ԵԱՀԿ հետ եւ Երեւանում գրասենյակը վերաբացելու:
Քրիստիան Վիգենինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նույնպես ափսոսանք հայտնել տարածաշրջանում ԵԱՀԿ գրասենյակների գործունեությունը դադարեցնելու առնչությամբ: Պարոն Վիգենինը բարձր է գնահատել ՀՀ ԱԺ պատվիրակության գործունեությունը ԵԱՀԿ ԽՎ-ում:
ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի խոսքով՝ իր առաքելության նպատակն է նպաստել տարածաշրջանի երկրների միջեւ երկխոսության կայացմանը, խաղաղության հաստատմանը եւ պահպանմանը: Նա կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը հակամարտությունների լուծման գործում:
Ըստ պարոն Վիգենինի՝ հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, որովհետեւ ոչ միայն երկրները, այլեւ հասարակ քաղաքացիները բարձր գին են վճարում դրանց համար:
Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին՝ Քրիստիան Վիգենինը նշել է, որ իր նպատակներից պիտի լինի Հայաստանը ճանաչելի դարձնել ոչ միայն ԼՂ հակամարտությամբ, այլեւ որպես երկիր, որտեղ կա ժողովրդավարական առաջընթաց, տեղի են ունեցել սահմանադրական բարեփոխումներ:
Հանդիպման ավարտին Քրիստիան Վիգենինը հույս է հայտնել, որ ժամանակի ընթացքում հնարավոր կլինի վերականգնել ԵԱՀԿ ներկայությունը Հայաստանում՝ նշելով. «Լավ կլինի, որ ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ ԵԱՀԿ ներկայությունը տարածաշրջանում անհրաժեշտ չլինի»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
964 դիտում
19:17 23-05-2016
Նախագահն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին
3741 դիտում
15:57 24-05-2016
Էդուարդ Շարմազանովն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ-ի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին
2935 դիտում
19:48 29-09-2017
Նախագահն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
604 դիտում
20:33 30-01-2025
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը
817 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
832 դիտում
20:09 30-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են