Զինեդին Զիդան. Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստ կլինի ՉԼ-ի եզրափակչին
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատմել է Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում «Ատլետիկոյի» հետ խաղի նախապատրաստական փուլի մասին:
«Ռոնալդուի հետ որևէ խնդիր ընդհանրապես չի լինի: Շաբաթ օրը նա չի մասնակցել մարզումային խաղին, բայց դա զուտ կանխարգելիչ քայլ է: Սակայն եզրափակչին նա պատրաստ կլինի:
Մեր բոլոր խաղացողները լավ մարզավիճակում են: Խամեսն ու Արբելոան իրենց ավելի լավ են զգում: Միակ կորուստը Վարանն է:
Չէի ասի, թե «Ատլետիկոյին» նման խաղը պարտվելը ամենածանր բանը կլինի: Եզրափակիչում պարտվելը միշտ էլ ծանր է: Սակայն ես այդ մասին չեմ մտածում: Իմ գործը թիմը խաղին նախապատրաստել է», ասել է Զիդանը: