Զինեդին Զիդան. Ռոնալդուն պատրաստ է 120 տոկոսով
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատմել է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ֆիզիկական մարզավիճակի մասին՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Լիվերպուլի» հետ խաղից առաջ:
«Այժմ Ռոնալդուի պատրաստվածությունը կազմում է 120%: Նրա հետ ամեն ինչ կարգին է: Եթե Կրիշտիանուն պատրաստ է 120 տոկոսով, ապա ինձ ամեն ինչ բավարարում է:
Դուք կարող եք ասել, որ Բեյլը սկսել է ավելի լավ խաղալ, քանի որ աչքի էր ընկնում վերջին խաղերում, սակայն նա շատ լավ էր աշխատում մարզումների ժամանակ:
Ամենակարևորը, որ բոլորը հիանալի ֆիզիկական մարզավիճակում են: Ինձ միայն դա է հուզում», ասել է Զիդանը: