211652_close_icon

ԼՂՀ իշխանությունները կանեն հնարավորը` թալիշցիների խնդիրները լուծելու համար. Բակո Սահակյան

views-count3910 դիտում article-date 18:50 25-05-2016
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին հանդիպել է Թալիշ գյուղի մի խումբ բնակիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ապրիլյան պատերազմի հետեւանքով թալիշցիների մոտ առաջացած սոցիալ-տնտեսական մի շարք հարցեր: Նախագահը նշել է, որ իշխանությունները կանեն հնարավորն այդ խնդիրների լուծման ուղղությամբ եւ համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին: Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր