211652_close_icon
views-count3097 դիտում article-date 20:39 25-05-2016

Օբաման ներողություն է խնդրել` ԱՄՆ ավիաբազայի ծառայակցի կողմից սպանված ճապոնուհու համար

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներողություն է խնդրել` Օկինավա կղզում ԱՄՆ ավիաբազայի ծառայակցի կողմից սպանված ճապոնացի աղջկա համար: Այս մասին հայտնում է LifeNews-ը: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նման դեպք այլևս չկրկնվի,- իր հայտարարության մեջ նշել է ԱՄՆ նախագահը: [url=https://shamshyan.com/hy/article/2016/05/21/85765/]Հիշեցնենք[/url], որ մայիսի 21-ին Ճապոնիայի Օկինավա կղզում` ամերիկյան Կադենա ռազմաբազայի մոտ, բողոքի ակցիա էր սկսվել: Ակցիան կապված էր տեղացի աղջկա սպանության հետ, որում կասկածվում էր ամերիկացի զինվորականը` ԱՄՆ ռազմաբազայի աշխատակիցը: Քանի դեռ ԱՄՆ բազան այստեղ է գտնվում, նման դեպքերը կրկնվելու են,- ասել էր ակցիայի մասնակիցներից մեկը: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն նույնպես վրդովմունք էր հայտնել տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Նմանատիպ նյութեր