1476 դիտում
20:54 25-05-2016
Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ֆրանսիացի խորհրդարանականներին
Մայիսի 25-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ռենե Ռուքեին և փոխնախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին:
Զրուցակիցները բարձր գնահատեցին երկու երկրների խորհրդարանների միջև հաստատված ամուր փոխգործակցությունը, սերտ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների խորհրդարանական ձևաչափերում:
Էդվարդ Նալբանդյանը կարևորեց ֆրանսիացի խորհրդարանականների այցը Արցախ՝ անձամբ ծանոթանալու Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներին, դրանց հաղթահարմանն ուղղված ԼՂՀ իշխանությունների ջանքերին։
Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման նպատակով ձեռնարկվող քայլերը։
Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց Ֆրանսիայի դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ շեշտելով այն կարևոր ներդրումը, որը մյուս համանախագահ երկրների հետ միասին ունեցավ Ֆրանսիան՝ Վիեննայում համաձայնությունների կայացման հարցում:
Ֆրանսիացի պատգամավորները վստահեցրին, որ շարունակելու են իրենց նպաստը բերել ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը:
Նմանատիպ նյութեր
1379 դիտում
23:10 03-09-2015
Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ֆրանսիացի խորհրդարանականներին
994 դիտում
19:21 19-02-2014
Նախարար Նալբանդյանն ընդունել է բրիտանացի խորհրդարանականներին
1499 դիտում
21:23 24-05-2016
ԼՂՀ Ազգային ժողովը հյուրընկալել է ֆրանսիացի խորհրդարանականներին
Այս բաժնից
1378 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
988 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար