211652_close_icon
views-count2281 դիտում article-date 11:38 26-05-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում մայիսի 26-ին

451 թ. – տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտը, հայոց պատմության ամենանշանավոր ու հերոսական ճակատամարտերից մեկը։ 1521 թ. – Կառլոս V-ը ստորագրեց «Վորմսյան էդիկտը», որով հանձնարարվում էր ձերբակալել Մարտին Լյութերին։ 1799 թ. – ռուս-ավստրիական պատերազմի ժամանակ ռուսական զորքերը Ալեքսանդր Սուվորովի հրամանատարությամբ գրավեցին Թուրինը։ 1897 թ. – առաջին անգամ տպագրվեց Բրեմ Սթոքերի «Դրակուլա» վեպը։ 1918 թ. – ստեղծվեց Վրաստանի առաջին հանրապետությունը, այս օրը Վրաստանում նշվում է որպես անկախության տոն։ 1966 թ. – Գայանան անկախացավ Մեծ Բրիտանիայից։ 1972 թ. – Ռիչարդ Նիքսոնը և Լեոնիդ Բրեժնևը Մոսկվայում պայմանագիր ստորագրեցին հակահրթիռային համակարգերի օգտագործման սահմանափակման մասին։ 2011 թ. – ձերբակալվեց Ռատկո Մլադիչը, 1992-95 թթ. Սերբական Հանրապետության բանակի հրամանատարը Բոսնիական պատերազմի ժամանակ։

Նմանատիպ նյութեր