Կրիշտիանու Ռոնալդու. Բացառված է, որ տղաս «Բարսելոնային» երկրպագի
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղից առաջ նշել է այդ մրցաշարում հաղթանակի կարևորությունը:
«Հաղթանակը Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի» դուբլից շատ ավելի արժեքավոր է: Հաղթանակը Չեմպիոնների լիգայում երազանք է և դա ես ասում եմ ի սրտե:
Իհարկե, ես մի փոքր հիասթափված եմ, որ չնվաճեցի «Ոսկե խաղակոշիկը», քանի որ մոտ էի դրան: Սակայն, պետք է արժանին մատուցել Լուիս Սուարեսին, որը հիանալի մրցաշրջան անցկացրեց:
Բացառված է, որ իմ տղան «Բարսելոնային» երկրպագի, քանի որ նրա հայրական գեներն են գերիշխում:
Բայց եթե այնուամենայնիվ նման բան տեղի ունենա, ես կընդունեմ դա», ասել է Ռոնալդուն: